Դինոզավրերի՝ 190 000 դոլար արժեքով ձվերը Հնդկաստանում վաճառվում են 9 ԱՄՆ դոլարով
Հնդկաստանի Դհար շրջանում՝ 89 հեկտար տարածքում, կարելի է 66-145 մլն տարվա դինոզավրի ձվեր գտնել, ապա վաճառել տասնյակ հազարավոր անգամ ավելի էժան, քան դրանք արժեն, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Times of India-ին:
Այդպես միջազգային հատուկ շուկաներում մինչև 10 մլն ռուպի (190 հազար ԱՄՆ դոլար) արժեցող ձվերը Հնդկաստանի կենտրոնի Մադհյա - Պրադեշ նահանգում կարելի է ձեռք բերել 500 ռուպիով (մոտ 9 դոլար): Հետագայում դրանք ավելի թանկ վաճառվում են հնէաբաններին: Դհարը հայտնի է դարձել 2007-ին:
Երկրի իշխանություններն այս ապօրինի առևտրի դեմ փորձում են պայքար ծավալել. առայժմ առաջարկվել է օրինագիծ, որը առաջիկայում կքննարկի տեղի խորհրդարանը:










