Իրանի էկոնոմիկայի և ֆինանսների նախկին նախարարը ձերբակալվել է Դյուսելդորֆի օդանավակայանում՝ 70 մլն դոլարի չեկ ունենալու համար

12:20 • 03.02.13

Հայտնի է դարձել հունվարի 21-ին Դյուսելդորֆի օդանավակայանում 70 մլն դոլարին համարժեք բանկային չեկ ունենալու պատճառով ձերբակալված մարդու ինքնությունը։


Ինչպես տեղեկացնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը, ձերբակալվածը Իրանի էկոնոմիկայի և ֆինանսների նախկին նախարար Թահմասբ Մազարեհին է։


Գերմանիայի դաշնային հանրապետության մաքսային ծառայությունը հայտարարել էր 59-ամյա օտարերկրացու ձերբակալության մասին, ով Դյուսելդորֆ էր ժամանել Իրանից՝ Թուրքիայի ճանապարհով։


Նրա ձեռքի ուղեբեռի զննության ընթացքում պարզ էր դարձել, որ նրա մոտ Վենեսուելայի Կենտրոնական բանկի տրամադրած 300 մլն բոլիվարի (վենեսուելական դրամական միավոր) չեկ կա։ Այդ ժամանակ մաքսային ծառայությունը ձերբակալվածի ինքնությունը չէր հաղորդել։


Մազահերին Իրանի էկոնոմիկայի և ֆինանսների նախարարության պաշտոնը զբաղեցրել է մինչև 2004թ.-ը։ Նա նաև զբաղեցրել է երկրի Կենտրոնական բանկի ղեկավարի պաշտոնը՝ մինչև 2008թ.-ը։


Գերմանիայի իշխանությունները հետաքննություն են սկսել՝ կասկածելով նախկին նախարարին անօրինական ճանապարհով ձեռք բերված միջոցները «լվալու» մեջ։