Թեհրանի և միջնորդ «վեցյակի» բանակցությունների նոր փուլը կկայանա Ղազախստանում
Թեհրանի և միջնորդ վեցյակի բանակցությունները իրանի միջուկային ծրագրերի շուրջ կկայանա փետրվարի 25-ին՝ Ղազախստանում։ Ինչպես տեղեկացնում է Голос России-ն, այդ մասին Մյունխենյան անվտանգության համաժողովի ընթացքում հայտարարել է Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին։
«Մենք երբեք չենք հեռացել բանակցությունների սկզբունքներից և միշտ առաջնորդվել ենք դրանցով։։ Մենք պատրաստ ենք բանակցությունների, սակայն պետք է համոզված լինենք, որ մեր գործընկերնները բանակցային սեղանին նստում են հակամարտությունը լուծելու մտադրությամբ»,- հայտարարել է Իրանի արտգործնախարարը։
Սալեհին նշել է, որ Իսլամական հանրապետությունը կարևոր խաղացող է Մերձավոր Արևելքում և տարածաշրջանի «ոսկե բանալին» է։
«Մենք քաղաքականապես անկախ ենք և հպարտ ենք դրանով»,- ասել է արտգործնախարարը։










