Ճապոնիայի հյուսիսում տեղի ունեցած երկրաշարժից տուժել են 10 հոգի

00:45 • 03.02.13

Ճապոնիայի ազգային մետեորոլոգիական գործակալությունը հայտնում է, որ մինչև 2 բալանոց ցնցումները տարածվել են մինչև Հոնսյու կղզու կենտրոնական շրջանները, այս մասին հայտնում է РИА новости-ն՝ վկայակոչելով NHK հեռուստաալիքին:


Ճապոնիայի ոստիկանությունը հայտնում է, որ երկրաշարժի հետևանքով տուժել է 10 մարդ:


Երկրաշարժի պատճառով դադարեցվել է գնացքների բնականոն աշխատանքը: Որոշ բնակելի վայրեր հոսանքազրկվել են: Վիրավորներից մի քանիսին տեղափոխել են հիվանդանոց, սակայն ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում: