Հյուսիսային Կորեան պատրաստ է «մեծ պատերազմ» սկսել՝ Կորեայի վերամիավորման համար

10:34 • 03.02.13

Կորեայի ժողովրդա-դեմոկրատական հանրապետությունը սպառնացել է «մեծ պատերազմ» սկսել հայրենիքի միավորման համար ՝ ի պատասխան Հարավային Կորեայի մասնակցությանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ընդունված պատժամիջոցների կիրառմանը։


Ինչպես տեղեկացնում է Взгляд-ը, նման նախազգուշացմամբ է հանդես եկել Կորեայի խաղաղ վերամիավրոման կոմիտեն։


Հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ ԿԺԴՀ-ն պատրաստ է դիմակայել թշնամական ուժերի՝ ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Կորեայի հանրապետության կողմից տնտեսական և ռազմական պատժամիջոցներին։


Փհենյանում հավատում են, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդլայնված պատժամիջոցներն իրենց դեմ՝ կապված են անցյալ տարվա դեկտեմբերին երկրի արհեստական արբանյակի արձակման հետ և  այդ ուժերի համատեղ գործունեության արդյունքն է։