Սպիտակ տունը հրապարակել է Օբամայի՝ զենքով լուսանկարը
Սպիտակ տունը հրապարակել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի լուսանկարը՝ զենքը ձեռքին։ Այդ կերպ Օբամայի աշխատակազմը փորձում է վերջ դնել այն խոսակցություններին, թե նախագահն ինքը արդյոք երբևէ զենք օգտագործե՞լ է. տեղեկացնում է BBC-ն։
Լուսանկարն արվել է անցյալ տարվա օգոստոսին։ Դրանում Օբաման Քեմփ-Դեյվիդում է՝ սև ակնոցներով է և առօրյա հագուստով։
Օբաման այժմ պատրաստվում է շրջել երկրով մեկ և պաշտպանել զենքի շրջանառության վերահսկումն ուժեղացնող նախագիծը։
Նա New Republic ամսագրին տված հարցազրույցում, որն ամբողջությամբ կհրապարակվի փետրվարի 11-ին, նա նշել է, որ խորին հարգանքով է վերաբերում ամերիկյան մշակույթում առկա որսորդական ավանդույթներին։
Այս հարցի վերաբերյալ հանրային քննարկումները սկսվեցին Սենդի Հուք դպրոցում տեղի ունեցած հրաձգությունից հետո, երբ սպանվեցին 20 երեխաներ և 6 կանայք։










