ԱՄՆ-ում քիմիական նյութեր տեղափոխող գնացք է շրջվել
Հյուսիսային Կարոլինայի 400 բնակիչներ տարհանվել են իրենց տներից այն բանից հետո, երբ գծերից դուրս էր եկել վտանգավոր քիմիական նյութեր տեղափոխող գնացքը: Բլադենբորո քաղաքի մոտակայքում շրջվել է 9 վագոն: Այս մասին հաղորդում է Russia Today-ի ռուսական ծառայությունը:
105 բեռնատար վագոններից բաղկացած գնացքն ուղևորվում էր Ուիլմինգտոն, որը գտնվում է դեպքի վայրից 80 կմ հեռավորության վրա, այս մասին հայտնում են ամերիկյան ԶԼՄ-ները:
Շրջված վագոններից 4-ում գտնվում էին թունավոր նյութեր, որոնց թվում էր նաև անջուր ամիակ, որն օգտագործվում է որպես պարարտանյութ:
Մյուս վագոնները դատարկ էին, սակայն նախկինում նրանցով տեղափոխել են դյուրահրկիզ նյութեր: Փրկարարները հայտարարել են վթարի վերացման մասին, սակայն դիմել էին բնակչությանը՝ խնդրելով նրան հեռու մնալ երկաթգծի այդ հատվածից:










