Մոսկվայում սառցալուլան ընկել է 8 ամսական երեխայի գլխին
Մոսկվայում սառցալուլան ընկել է մանկական սայլակի վրա, որում 8 ամսական երեխա է եղել, հայտնում է НТВ-ն:
Այժմ տղա երեխան հիվանդանոցում է՝ գագաթնային ոսկրի կոտրվածքով և թմբկաթաղանթի պատռվածքով: Նրան պահում են ցավազրկող և հանգստացնող միջոցներով: Երեխան կարողանում է քնել միայն մոր գրկում, ով ևս տուժել է սառույցի անկումից:
Ըստ բժիշկների՝ երեխայի վիճակը միջին ծանրության է, դրական դինամիկա չի դիտարկվում:
Հարուցվել է քրեական գործ, որի մանրամասները չեն հրապարակվում:










