Պարագվայում սուգ է հայտարարվել՝ նախագահի թեկնածուի մահվան կապակցությամբ
Պարագվայում նախագահի թեկնածուի մահվան կապակցությամբ սուգ է հայտարարվել, հաղորդում է Риа Новости-ն՝ հղում կատարելով տեղի լրատվամիջոցներին:
Հիշեցնենք, որ նախօրեին ավիավթարի զոհ էր դարձել Պարագվայում երկրի նախագահի թեկնածուներից մեկը՝ Լինո Օվիեդոն:
Նա մահացել է փետրվարի 2-ի լույս 3-ի գիշերը, երբ վթարվել է նրան տեղափոխող ուղղաթիռը: Ոստիկանները հայտնաբերել էին նրա, նրա թիկնապահի և օդաչուի այրված դիակները: Վթարի հանգամանքները քննելու համար երկիրը կհրավիրի միջազգային փորձագետներ:










