Ահմադինեժադն Իրանի խորհրդարանի խոսնակի ընտանիքին մեղադրել է կոռուպցիայի համար
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադն Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանիի ընտանիքին մեղադրել է կոռուպցիայի համար, տեղեկացնում է Reuters գործակալությունը։
Դիմելով խորհրդարանին՝ իր նախարարներից մեկին պաշտպանելու նպատակով, ում իմպիչմենտ էր հայտարարվել, Ահմադինեժադը միացրել է Լարիջանիի եղբոր խոսակցության ձայնագրությունը՝ մեղադրելով Լարիջանիին իր ընտանիքին կոռուպցիայի մեջ ներքաշելու համար։
Ալի Լարիջանին համարվում է Ահմադինեժադի պաշտոնի հավանական թեկնածուն՝ հունիսին կայանալիք ընտրությունների ընթացքում, սակայն կոռուպցիոն սկանդալը կարող է ազդել Արևմուտքի պատժամիջոցների պատճառով տնտեսական դժվարությունների դեմ պայքարող ընտրողների շրջանում նրա վարկանիշի վրա։
Ձայնագրությունը հստակ չի եղել, ինչի պատճառով Ահմադինեժադը նաև ընթերցել է խոսակցության տեքստային տարբերակը՝ ապացուցելու համար, որ Լարիջանիի 5 եղբայրները ներգրավված են կոռուպցիոն գործարքներում։










