Բրազիլիայում մոտ 30 բանտարկյալ բանտից փախել է կոյուղու միջոցով
Բրազիլիայի բանտերից մեկից մոտ 30 բանտարկյալ է փախել՝ կոյուղու խողովակի միջոցով, տեղեկացնում է Взгляд լրատվական կայքը։
27 բանտարկյալ երեկ գիշեր փախուստի է դիմել Ռիո դե Ժանեյրոյի արևմտյան մասում գտնվող «Վիսենտե Պիրաժիբե» բանտից։
Իշխանությունները նշել են, որ բանտարկյալները կարողացել են թունել փորել և այն միացնել ջրահեռացման համակարգին։
Ռազմական ոստիկանությունն արդեն ձերբակալել է փախուստի դիմածներից չորսին, մյուսները հետախուզվում են։ Ոստիկանությունը հարցաքննում է նաև բանտային համակարգի անվտանգության աշխատակիցներին։
Ընդհանուր առմամբ՝ այս բանտում պատիժ է կրում 1700 դատապարտյալ։ Բանտի ղեկավարությունը հավաստիացրել է, որ սա բանտի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ կալանավորները փախուստի են դիմում կոյուղու խողովակներով։










