Այսօր Քաղցկեղային հիվանդությունների դեմ պայքարի միջազգային օրն է

10:49 • 04.02.13

Քաղցկեղային հիվանդությունների դեմ պայքարի միջազգային օրը (World Cancer Day) նշվում է փետրվարի 4-ին, գրում է calend.ru-ն։ 


Սա ամենամյա միջոցառում է, որը կազմակերպում է Միջազգային հակաքաղցկեղային միությունը (International Union Against Cancer, UICC)՝ սկսած 2005թ.-ից։ Օրվա նպատակն է հանրության ուշադրությունը հրավիրել այս գլոբալ խնդրի վրա, հիշեցնել այն մասին, թե որքան վտանգավոր և տարածված են օնկոլոգիական հիվանդությունները։

 

Օնկոլոգիական հիվանդությունները ողբերգություն են։ Սակայն մասնագետները հայտնում են այն մասին, որ մեր օրերում քաջ հայտնի են քաղցկեղային հիվանդությունների առաջացման պատճառները, և դա հնարավորություն է տալիս կանխել նոր դեպքերի գրեթե մեկ երրորդը։ Վաղ շրջանում ուռուցքի հայտնաբերման դեպքում բուժումը հնարավոր է։