Չինական սմոգը հասել է Ճապոնիա
Չինաստանը պատած խեղդող սմոգն այժմ հասել է Ճապոնիայի որոշ մասեր, և իշխանությունները համապատասխան նախազգուշացումներ են արել, հայտնում է Courier Mail-ը:
Խոսքը Ճապոնիայի հարավային Կյուշու կղզու մասին է:
Մասնավորապես, Ճապոնիայի Բնապահպանության նախարարությունն իր կայքում անհանգստացած օգտատերերին բացատրել է, թե ինչ է շարժվում իրենց ուղղությամբ:
Անհանգստացած ճապոնացիներին՝ ծերերին և վատառողջներին, խորհուրդ է տրվել դուրս չգալ փողոց:
Չինաստանում արդեն տևական ժամանակ է, ինչ մարդիկ տառապում են օդի գերբարձր աղտոտումից:










