22 մարդ է զոհվել ԱՄԷ-ում տեղի ունեցած խոշոր ավտովթարից
22 ասիացիներ են զոհվել և 24-ը լուրջ վնասվածքներ են ստացել այսօր Միացյալ Արաբական էմիրություններում Աբու Դաբի և Էլ Այն քաղաքները միմյանց կապող մայրուղու խոշոր ավտովթարի պատճառով, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
ВАМ տեղեկատվական գործակալության հաղորդմամբ ՃՏՊ-ն տեղի է ունեցել ծանր շինարարական սարքերով բեռնված բեռնատարի վարորդի պատճառով: Բեռնատարը շրջադարձի վրա շուռ է եկել և ընթացքի ամբողջ ուժով բախվել է 46 բանվորի տեղափոխող ավտոբուսին:
Վթարի նախնական վարկածներից մեկը կցորդով բեռնատարի արգելակման համակարգի խափանումն է:










