Էդիտ Պիաֆի առանձնատունը հանվել է աճուրդի
Ֆրանսիացի հանրահայտ երգչուհի Էդիտ Պիաֆի առանձնատունը, որը գտնվում է Բուլոնյան անտառի հարևանությամբ, հանվել է աճուրդի, հայտնում է Euromag-ը։
Բացի այն, որ առանձնատունը գնելու դեպքում կարելի է հաղորդակից լինել լեգենդար երգչուհու կյանքից մի մասնիկի, շինությունն իրենից նաև մեծ արժեք է ներկայացնում ՝ ճարտարապետության տեսակյունից։
Feau Boulogne անշարժ գույքի գործակալության տնօրեն Կատրին Դեֆոսը, խոսելով Պիաֆի տան մասին, ասել է, որ դրա ընդհանուր մակերեսը կազմում է 336 քմ, այն կառուցվել է նեոկլասիցիզմ ոճով 1928-31թթ. ընթացքում՝ ճարտարապետ Էմիլիո Տերիի կողմից։
Ինչպես նշում է Le Figaro-ն, առանձնատունը կառուցվել է մի հարուստ ամուրու պատվերով։ Այն 1949թ. մինչև 1952թ. դարձել է Պիաֆի և բռնցքամարտիկ Մարսել Սերդանի հանդիպման վայրը, իսկ դրանից հետո երգչուհին վերջնականապես լքել է այդ տունը։










