Կալանավորվել է խարդախության մեջ մեղադրվող 56-ամյա կին

10:01 • 04.02.13

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները փետրվարի 2-ին՝ ժամը 14.30-ին, Դոնի-Ռոստով-Երևան չվերթով ՀՀ են տեղափոխել 1957 թ. ծնված Սվետլանա Թ.-ին։

 

Ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ վերջինս 2012 թ. փետրվարի 6-ից Գյումրիի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:



Սվետլանա Թ.-ն կալանավորված է: