Ծառուկյանը 5-րդ գումարման ԱԺ պատմության մեջ առաջին անգամ խորհրդարան է եկել
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը ներկա է գտնվել Ազգային ժողովի 5-րդ գումարման 3-րդ նստաշրջանի աշխատանքների մեկնարկին, և կարճ ժամանակ անց հեռացել ԱԺ-ից։
Ծառուկյանի ԱԺ-ից հեռանալու մասին Tert.am-ի տեղեկությունը հաստատեց նաև ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը։ Ծառուկյանը չի շփվել լրագրողների հետ։
Նշենք, որ 5-րդ գումարման ԱԺ-ի պատմության մեջ սա առաջին դեպքն է, որ Գագիկ Ծառուկյանը գալիս է խորհրդարան։ Նա ներկա չի գտնվել անգամ 5-րդ գումարման ԱԺ-ի աշխատանքների մեկնարկին՝ 2012թ. մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններից հետո։ Գագիկ Ծառուկյանը նաև ամենից շատ բացակայած պատգամավորն է։










