Ջոն Գալյանոն՝ ընդդեմ Dior նորաձևության տան

11:30 • 04.02.13

Փարիզում այսօր կկայանա «ճակատարամտ» դիզայներ Ջոն Գալյանոյի և Dior նորաձևության տան միջև. նրանք կհանդիպեն դատարանում, հայտնում է Вести-ն։ 


Գալյանոն իր նախկին գործատուից պահանջում է 15 մլն եվրո՝ աշխատանքային համաձայնագիրը խախտելու համար։


Երկու տարի առաջ դիզայները սկանդալով լքել է Dior-ի կրեատիվ տնօրենի պաշտոնը, որը զբաղեցնում էր գրեթե 15 տարի։

Աշխատանքից հեռացվելու պատճառը դարձել են հակասեմական արտահայտությունները, որոնք նա արել է փարիզյան սրճարաններից մեկում։

 

Միջադեպի տեսաձայնագրությունը հայտնվել է համացանցում, որից անմիջապես հետո Dior-ը հրաժարվել է համագործակցել դիզայների հետ։ Ջոն Գալյանոն իր վարքի համար տուգանվել է 6 հազար եվրոյով։