Գորիս-Երևան ճանապարհի 4-5-րդ կմ-ում ավտոմեքենաներ են արգելափակումից դուրս բերվել
Փետրվարի 4-ին՝ ժամը 05։09-ին, ահազանգ է ստացվել, որ Գորիս-Երևան ավտոճանապարհի 4-5-րդ կմ-ում ձնաբքի պատճառով ավտոմեքենաներ են արգելափակվել: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ կայքից։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ժամը 05։17-ի դրությամբ երկու ավտոմեքենաներ դուրս են բերվել արգելափակումից տեղի ուժերով և շարունակում են ընթացքը: Մինչ «Որսմար» ՍՊԸ-ի աշխատակիցների դեպքի վայր հասնելը` ժամը 06։20-ի դրությամբ հրշեջ-փրկարարների ձեռնարկած միջոցառումների արդյունքում արգելափակումից դուրս են բերվել 4 ավտոմեքենաներ և շարունակում են ընթացքը: Ժամը 07։25-ի դրությամբ ձնակույտից դուրս է բերվել ևս 6 ավտոմեքենա: Հրշեջ-փրկարարների կողմից տեղում իրականացվում է հերթապահություն:










