Բագրատունյաց փողոցում վրաերթի են ենթարկել 66-ամյա տղամարդու
09:47 • 04.02.13
«Բիդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը փետրվարի 3-ին՝ ժամը 22.00-ին, Բագրատունյաց փողոցի թիվ 8/7 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 66-ամյա մի տղամարդու։
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ տուժածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Placeholder










