Սիրիացի ընդդիմադիրներն ազատ են արձակել ռուս և իտալացի գերիներին

13:33 • 04.02.13

Սիրիացի ապստամբներն ազատ են արձակել մի քանի գերիների, որոնց թվում են 2 ռուս և 1 իտալացի, հայտնում է Russia Today-ը՝ հղում կատարելով ՌԴ արտգործնախարարությանը։

 

Ազատ արձակվածների ինքնությունն արդեն հաստատվել է. նրանք են` Վիկտոր Գորելով, Աբդեսատար Հասուն (Ռուսաստան) և Մարիո Բելումո (Իտալիա)։ Նրանք գերեվարվել են 2012թ. դեկտեմբերի 12-ին՝ սիրիական Հոմս և Տարտուս քաղաքներ ուղևորվելու ճանապարհին։

 

Նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ նախկին գերիներն այժմ ապահով են, և նրանց առողջությանը որևէ վտանգ չի սպառնում։ Ավելի վաղ ապստամբները ռուսներին ազատ արձակելու դիմաց պահանջել էին 700 հազար դոլար, սակայն դեռևս հայտնի չէ, թե արդյոք այդ գումարը վճարվել է, թե ոչ։