Թուրքիայում անհետ կորած ամերիկուհի լուսանկարչին սպանելուց առաջ բռնաբարել են
Ստամբուլում անհետ կորած ամերիկուհի լուսանկարչի անհետացումից 12 օր անց հայտնաբերվել է նրա մարմինն ու մահվան հանգամանքների վերաբերյալ նոր մանրամասներ են բացահայտվել,տեղեկացնում է Haberler կայքը։
Ֆաթիհ Սարայբուրնուի պատմական պարիսպների տակ հայտնաբերված 33- ամյա ամերիկուհու դիակի զննությունից պարզ է դարձել, որ նրան մինչև սպանելը բռնաբարել են։
Հանցագործը նախ քարով հարվածել է նրա գլխին, ինչից հետո բռնաբարել է գիտակցությունը կորցրած կնոջը։
Կնոջ ոսկյա զարդերը չեն գողացել, սակայն նրա iPhone-ը և iPad-ը՝ պայուսակի հետ չեն հայտնաբերվել։
Հիշեցնենք, որ Ամերիկայում գտնվող նրա հարազատները՝ ամուսինը, երեխաները, մայրն ու քույրը, հունվարի 22-ին սպասել էին նրա վերադարձին, սակայն նա ավելի վաղ գնած ինքնաթիռի տոմսով Նյու Յորք չի վերադարձել։
Ավելի ուշ պարզվել էր, որ նրա իրերն ու անձնագիրը դեռ վարձակալած սենյակում են, իսկ ինքն անհետ կորել է։
Ոստիկանությունն արդեն 22 մարդու է հարցաքննել։ Կան ձերբակալվածներ։










