ՌԴ պաշտպանության նախարար Ս. Շոյգուն սպայակազմին՝ բնակարաններ, իսկ զորամասերին լոգասենյակներ է խոստացել

19:41 • 04.02.13

Ռուսաստանի ՊՆ-ում լուրջ փոփոխություններ են սկսվել գերատեսչություն բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի գալուստով և դրանք շարունակվում են: Այսօր Շոյգուն առաջարկել է 2014թ. հունվարի մեկից անցում կատարել զինծառայողներին մշտական բնակարանով ապահովման միանվագ գումարային վճարումների ձևին և խոստացել, որ մինչև տարեվերջ բոլոր զորամասերը լողասենյակներով կապահովվեն, հաղորդում է РИА Новости գործակալությունը:

 

Բացի այդ, ՌԴ գենշտաբում խորհրդակցության ժամանակ հարց է բարձրացվել երկրի օդուժը նորագույն սպառազինությամբ և ավիատեխնիկայով ամբողջովին վերազինելու վերաբերյալ: Այս կապակցությամբ, ՌԴ պաշտպանության նախարարը հայտարարել է, որ ՊՆ-ն մտադիր է ՌԱՀ-ի հետ պայմանագրեր կնքել սպառազինության և ռազմատեխնիկայի ամբողջական կենսական փուլը ապահովելու համար:


Գործակալությունը նշում է, որ մշտական բնակարանների հերթերը ռուսական բանակի զինծառայողների ամենացավոտ խնդիրներից են, և չնայած նախկինում հնչած բազմաթիվ խոստումներին, այդ ոլորտում զգալի առաջընթաց չի գրանցվել:


Այդ հարցի լուծման նոր տարբերակ է առաջարկել Սերգեյ Շոյգուն, ով առաջարկում է 2014թ. հունվարի 1-ից անցում կատարել միանվագ գումարային վճարումների, որով կկարողանան բնակարաններ գնել, և, նրա խոսքով, այդկերպ փաստացի կվերանա բնակարանի ստացման հերթ երևույթը:


Նա բացատրել է, որ «նման գումարներ տրամադրելով՝ պետությունը կկարողանա իրականացնել իր պարտավորությունները զինծառայողներին բնակարանով ապահովելու համար»:


Նախարարը նաև խոստացել է, որ մինչև տարեվերջ ռուսական բոլոր զորամասերում լոգասենյակներ կլինեն: «Ես հանձնարաել եմ, որ մինչև 2013թ. վերջը բոլոր զորամասերում լոգասենյակներ կահավորվեն համաձայն ցանցային ժամանակացույցի: Իսկ այդպիսիք, ի դեպ, պետք է կահավորվեն շուրջ 50 հազար», - ասել է Շոյգուն: