Սիրիան հրթիռներն ուղղել է Թել Ավիվի կողմը. ԶԼՄ-ներ
Սիրիական զորքը «Սկադ» տիպի 4 բալիստիկ հրթիռ է ուղղել Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվի կողմն այն բանից հետո, երբ Իսրայելի ռազմաօդային ուժերը հարված են հասցրել Դամասկոսի մոտակայքում գտնվող ռազմական հետազոտական կենտրոնին։ Այս մասին տեղեկացում է Интерфакс-ը՝ վկայակոչելով իրանական ԶԼՄ-ներին։
Հրեական կողմը հարվածներ է հասցրել նաև մի ավտոշարասյան ուղղությամբ, որը, ըստ եղած կասկածների, Սիրիայից զենք է տեղափոխել Լիբանան՝ «Հըզբոլլահ» շարժման անդամների համար։
Պաշտոնական Դամասկոսը խոստացել է, որ հրեական ակցիան անպատասխան չի մնա։ Մասնավորապես՝ Լիբանանում Սիրիայի դեսպան Ալի Աբդել Քարիմը հայտարարել է, որ Սիրիայի իշխանություններն ուսումնասիրում են պատասխան քայլի այնպիսի տարբերակ, որը հանկարծակիի կբերի հրեաներին։










