ԱՄՆ-ն և Մեքսիկան խուսափել են «լոլիկային պատերազմից»

15:19 • 04.02.13

ԱՄՆ-ն և Մեքսիկան նախնական համաձայնության են եկել լոլիկների անդրսահմանային առևտրի վերաբերյալ, ինչը թույլ է տվել երկու երկրներին խուսափել «առևտրային պատերազմից», հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով The New York Times-ին։


Այժմ փաստաթուղթը պետք է ուսումնասիրի ԱՄՆ-ի Առևտրի նախարարությունը։


Ձեռք բերված համաձայնությունը նվազագույն գներ է սահմանում Մեքսիկայից ԱՄՆ արտահանվող ամեն տեսակի լոլիկների համար։ Փաստաթղթի շրջանակում քննարկվում է ինչպես թարմ, այնպես էլ սառեցված լոլիկների հարցը։ Ընդ որում, համաձայնագիրը նկարագրում է լոլիկների 4 տեսակ։ Նախորդ նմանատիպ պայմանագիրը, որը կնքվել էր 16 տարի առաջ, նախատեսում էր միայն մեկ տեսակ։