Արաբական էմիրություններում 20 ասիացի բանվոր է զոհվել
Ասիայից մոտ 20 բանվոր Արաբական Միացյալ Էմիրություններում դարձել է ճանապարհատրանսպորտային պատահարի զոհ, հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ վկայակոչելով Al Arabiya-ի տեղեկությունը:
Ավտովթարը տեղի է ունեցել Աբու Դաբի և Էլ-Այն քաղաքները կապող մայրուղում:
Շինարար-բանվորների տեղափոխող ավտոբուսում 50-ից ավելի մարդ է եղել, նրանք աշխատել են տեղական շինընկերություններից մեկում: Ավտոբուսը լրիվ թափով բախվել է հակառակ ընթացող բեռնատարին:
Հայտնի է նաև, որ կան վիրավորներ:










