ԱՄՆ-ում ավտոբուս է շրջվել. 10 զոհ, 20 վիրավոր
Միացյալ Նահանգներում՝ Լոս Անջելեսից քիչ հեռու, ավտոբուս է շրջվել, որի հետևանքով նվազագույնը 10 մարդ է զոհվել, ևս 20-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով Sun թերթի ինտերնետային էջին։
Վթարը տեղի է ունեցել կիրակի՝ ժամը մոտ 18.30-ին (երևանյան ժամանակով՝ երկուշաբթի 6.30-ին)։ Դեպքի վայր է մեկնել ոստիկանական և շտապօգնության մի քանի մեքենա։










