Շիրակի մարզում մեքենան ընկել է կամրջից. կան տուժածներ
Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 12.05-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ալեք Մանուկյան փողոցում` «50 - ամյակ» կոչվող կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:
Պարզվել է, որ «ՎԱԶ 2121» մակնիշի 90 ՕL 202 պետհամարանիշով ավտոմեքենան, բախվելով կամրջի արգելապատնեշներին, շրջվել և ընկել է ձորը, ինչից, ուղևոր Մուկուչ Տեր-Ավագյանը (ծնվ. 1981թ.), մինչև փրկարարների դեպքի վայր հասնելը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Գյումրի քաղաքի բժշկական կենտրոն:
Ժամը 12.08-ին հրշեջ-փրկարարները շտապօգնության աշխատակիցների հետ համատեղ ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ Գրիշա Գասպարյանին (ծնվ.1989թ.), ով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Գյումրի քաղաքի բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Ժամը 14.21-ին հատուկ տեխնիկայի միջոցով և հրշեջ-փրկարարների օգնությամբ ավտոմեքենան դուրս է բերվել ձորից:










