Ուդմուրտիայում ոչնչացրել են օղու հուշարձանը
Ուդմուրտիայի Գլազովո քաղաքում ոչնչացրել են օղու շշի 3 մետրանոց հուշարձանը, հայտնում է Комсомольская Правда-ն:
Մինչ այդ 12 տարի իր տեղում կանգնած հուշարձանի տերերը՝ Չեպցիի օղու և լիկյորի գործարանից, վախեցել են տուգանքներից, քանի որ արձանը մեղադրվել է ալկոհոլիզմի քարոզչության համար:
Հետաքրքրական է, որ փետրվարի 1-ից գլազովցիների ահազանգերին հակառակ, թե «կորցրել են շիշը» ու չնայած տարածված լուսանկարներին, քաղաքի իշխանությունները պնդում են, թե «առայժմ խոսք չկա արձանի տեղափոխման մասին»:










