Հատուկ ծառայությունները կհետևեն բրիտանահպատակների համացանցային գործողություններին
Բրիտանական հատուկ ծառայությունների աշխատակիցները նախատեսում են կապուղիների վրա սարքեր տեղադրել, որ հետևեն Միացյալ Թագավորության հպատակների տեղաշարժին համացանցում գործող սոցիալական ցանցերում, հաղորդում է AP գործակալությունը:
Մասնավորապես, խոսքը վերաբերում է այնպիսի մեծ տարածում ունեցող սոցցանցերին, ինչպես` Facebook-ը, Twitter-ը և Skype ծրագիրը, որոնց միջոցով բրիտանացիները կապ են հաստատում արտասահմանում գտնվող օգտատերերի հետ:
Սարքը կկոչվի «Գլոբալ փաթեթային հետազոտություն»: Այն հնարավորություն կտա ուսումնասիրել և կորզել այն տեղեկությունները, որոնք համացանցում փոխանակում են օգտատերերը:
Հատուկ ծառայությունների աշխատակիցները նաև հույս ունեն, որ նման սարքերը կօգնեն նաև հաքերներին բացահայտելու հարցում:










