Իրանի նախագահը պատմական այց է կատարել Եգիպտոս

15:20 • 05.02.13

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադն իր պատմական այցն է սկսել Եգիպտոս. Ահմադինեժադն Իրանի առաջին նախագահն է, որը 1979-ի Իսլամական հեղափոխությունից ի վեր այցելում է այդ երկիր, հայտնում է BBC-ն:

 

Կահիրեի միջազգային օդանավակայանում Ահմադինեժադին դիմավորել է Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին:

Այստեղ Ահմադինեժադը կայցելի Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) գագաթնաժողովին, որը մեկնարկում է չորեքշաբթի օրը, և կհանդիպի եգիպտացի պաշտոնյաների հետ:


Եգիպտոսի և Իրանի տարաձայնությունների թվում նշվում է Սիրիայի հարցին մոտեցումը: