Թուրքական դատարանը վճռել է աղջկան կովի հետ փոխանակած հորը բուժման ուղարկել

17:14 • 05.02.13

Մեկ կովի դիմաց աղջկան կնության տալ փորձած հորը թուրքական դատարանն ուղարկել է բուժման՝ պահանջելով նաև չմոտենալ այն տանը, որտեղ բնակվում է դուստրը և անգամ հեռախոսով չանհանգստացնել նրան։

 

Թուրքիայի Ամասիայի շրջանի գյուղերից մեկում հայրը խոստացել է աղջկան կնության տալ անծանոթ տղամարդուն, եթե վերջինս համաձայնվի աղջկա փոխարեն իրեն կով տալ։ Երբ երիտասարդը համաձայնվել է, հայրն էլ առանց աղջկա գիտության նշանել է նրան։


Աղջիկը դեմ է եղել ամուսնությանը, ինչից հետո հայրն սկսել է նրա հանդեպ բռնություն կիրառել։ Անգամ տանից հեռանալուց և հորաքրոջ տանն ապաստան գտնելուց հետո հայրը նրան հանգիստ չի թողել, ինչի պատճառով դուստրը դատարան է դիմել։


Դատարանի երեկվա որոշմամբ՝ տղամարդն իրավունք չունի մոտենալ դստերը, քանի դեռ բուժում չի ստացել։