ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը կիբերհարձակման է ենթարկվել
ԱՄՆ Էներգետիկայի նախարարությունը կիբերհարձակման է ենթարկվել, ինչի շնորհիվ ցանցահենները կարողացել են գերատեսչության հարյուրավոր աշխատակիցների անձնական տվյալներ ստանալ. տեղեկացնում է ռուսական Лента.ru կայքը՝ France Presse գործակալության հղումով։
Թեև տեղեկությունը նոր է տարածվել, սակայն միջադեպը տեղի է ունեցել հունվարի կեսերին։ Հարձակումն ուղղված է եղել գերատեսչության Վաշինգտոնում գտնվող կենտրոնական գրասենյակին։ Հաքերները կոտրել են 20 սերվերներ և 14 աշխատանքային էջեր։
Նախարարությունը, որը պատասխանատու է երկրի ատոմային անվտանգության և միջուկային ռեակտորների արտադրության համար, տեղեկացրել է, որ դաշնային կիրավապահ մարմինները գաղտնի տվյալների արտահոսք չեն հայտնաբերել։
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթվա ընթացքում հարձակման էին ենթարկվել ամերիկյան հայտնի New York Times և The Wall Street Journal պարբերականների կայքերը։
Կիբերհարձակման մասին էր տեղեկացրել նաև Twitter միկրոբլոգային ցանցը։










