Հունաստանի ֆինանսների նախարարին սպառնալիքներով և 9 մմ-ոց փամփուշտով ծրար է ուղարկվել
Հունաստանի ֆինանսների նախարար Յանիս Ստուրնարասը սպառնալիքներով և 9 մմ-ոց փամփուշտով ծրար է ստացել։ Ինչպես հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը, քիչ հայտնի «Կրիտեի հեղափոխություն» ծայրահեղական խմբավորման անունից ստացված ծրարում Ստուրնարասին, ով համարվում է վարչապետի «աջ ձեռքը»՝ երկրում իրականացվող բարեփոխումների հարցում, զգուշացվում է պարտքերի և հարկերի չվճարման դիմաց չխլել մարդկանց տները։
Նախորդ շաբաթվա վերջին Կրիտեի երեք քաղաքների՝ Իրակլիոնեի, Ագիոս-Գեորգիոսեի և Հանյեի հարկային ծառայությունները նույնպես 9 մմ-ոց փամփուշտներով ու նման սպառնալիքներով ծրարներ են ստացել։
Իրենց չլսելու դեպքում խմբավորման ներկայացուցիչները սպառնում են «լուրջ հետևանքներով»։
Իշխանությունները միջադեպի հետաքննություն են անցկացնում։
Ճգնաժամի մեջ գտնվող Հունաստանի իշխանությունների կողմից իրականացվող բարեփոխումների թվում է նաև հարկերի բարձրացումը, որն առաջին հերթին սպառնում է հարուստ հույներին և շատ անշարժ գույք ունեցողներին։










