Այսօր աշխարհում նշվում է Ապահով համացանցի օրը

11:55 • 05.02.13

Այսօր ամբողջ աշխարհում նշվում է Ապահով համացանցի միջազգային օրը (Safer Internet Day), որը հռչակվել է 2004թ. Եվրոպական հանձնաժողովի կողմից, հայտնում է Корреспондент-ը։

 

Ավանդաբար փետրվարի առաջին երեքշաբթին նշվող օրվա նպատակն է շահագրգիռ պետական, հասարակական և մասնավոր ընկերությունների ուժերի միավորումը՝ համացանցային տեխնոլոգիաների անվտանգ օգտագործման գիտելիքների մակարդակը բարձրացնելու համար։


Ապահով համացանցի օրվա գլխավոր համակարգողը Insafe (European Safer Internet Network) ոչ առևտրային կազմակերպությունն է, որը ստեղծվել է Եվրահանձնաժողովի մասնակցությամբ։


Ընկերությունն իր հիմնական խնդիրն է համարում համացանցը քաղաքացիների համար անվտանգ և արդյունավետ դարձնելուն աջակցելը։