Պաղեստինցիները տարեկան 6.28 մլրդ դոլարի վնաս են կրում հրեական շրջափակման պատճառով

12:19 • 05.02.13

Իսլամական համագործակցության կազմակերպությունը (ԻՀԿ) մի զեկույց է հրապարակել, համաձայն որի՝ Իսրայելի  շրջափակման պատճառով պաղեստինցիներն ամեն տարի 6,28 մլրդ դոլարի վնաս են կրում, հայտնում է Взгляд-ը։

 

«Նման զգալի կորուստները հրեական կառավարության կողմից բնական պաշարների արդյունահանման, շրջակա միջավայրի աղտոտման, պաղեստինյան տնտեսության արդյունաբերական հզորության անկման և նրա բնականոն աճի խոչընդոտման պատճառ են հանդիսանում»,-նշվում է փաստաթղթում։

 

Զեկույցի հեղինակներն ուշադրությունը հրավիրում են այն հանգամանքի վրա, որ Պաղեստինի տնտեսությունը կախում ունի Իսրայելից և որ պաղեստինցիների կենսապայմանները գնալով վատանում են։

 

Ըստ ԻՀԿ-ի տվյալների՝ հրեական կողմը վերահսկում է Հորդանան գետի Արևմտյան ափի և Գազայի հատվածի ստորերկրյա ջրերի մեծ մասը,  որոնց ընդհանուր ծավալը կազմում է 734 մլն/խ։ Սակայն դրա միայն 34%-ն է օգտագործվում պաղեստինցիների կողմից։

 

Զեկույցում նշվում է, որ Իսրայելի գաղութացման ակտիվ ծրագրի հիմնական նպատակն է պաղեստինյան հողերի վրա ժողովրդագրական իրավիճակի փոփոխությունը, ինչին հասնելու համար հրեական կողմը տիրանում է տարածքների, առգրավում պաղեստինցիների ունեցվածքը, արդյունահանում բնական պաշարները։ Հրեական պետության նման քայլերի արդյունքն այն է, որ 1968թ. ի վեր շրջափակման մեջ գտնվող պաղեստինյան հողերում հրեաների թիվը 5 հազարից աճել է 650 հազարի։ Ներկայում Իսրայելի կողմից վերահսկվում է Հորդանան գետի Արևմտյան ափի տարածքների 62,9%-ը։