Զբոսաշրջիկների զանգվածային բռնաբարություն Մեքսիկայում
Հանգստի նպատակով Մեքսիկա մեկնած զբոսաշրջիկ կանանց խումբը ենթարկվել է խմբակային բռնաբարության, հայտնում է newsru.com-ը՝ վկայակոչելով Proceso.com.mx պարբերականին։
Հայտնի Ակապուլկո հանգստավայրում Իսպանիայի 6 բնակչուհի և մեկ մեքսիկուհի հարձակման են ենթարկվել դիմակներով զինված 10 տղամարդու կողմից։ Հանցագործները ներխուժել են նրանց հյուրանոցային համար և բռնաբարել կանանց։
Բռնության փաստը հաստատել են տեղի իշխանությունները։ Տուժածները հանցագործության մասին հայտարարություն են տվել դատախազություն։
Այժմ նրանց օգնություն է հատկացնում Գերերո նահանգի զբոսաշրջության նախարարությունը։
Իրավապահ մարմինները հայտնել են այս հանցագործության արագ բացահայտման հարցում իրենց շահագրգռվածության մասին, քանի որ այն կարող է հարվածել Ակապուլկոյի իմիջին։










