«Նաիրի» բ/կ–ի մոտ մեքենան գլորվել է Հրազդանի կիրճը
Արտակարգ իրավիճակների նախարարություն փետրվարի 5-ին՝ ժամը 00.55-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևանի «Նաիրի» բժշկական կենտրոնի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 08 ՏԼ 099 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել Հրազդանի կիրճը:
Մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը վարորդ` Դ. Մարգարյանը, ուղևորներ` Ն. Բադալյանը, Հ. Եսայանը, Ա. Եսայանը և Ն. Մարգարյանը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից:
Վերջիններիս շտապօգնության ծառայության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:










