Բրիտանիայում ստեղծվել է մեխանիկական մարդ՝ իր սրտով ու արյունով (լուսանկարներ)

21:39 • 05.02.13

Մեծ Բրիտանիայի Գիտության թանգարանում մեխանիկական մարդ է ստեղծվել՝ իր այնպիսի արհեստական օրգաններով, ինչպիսիք են սիրտն ու թոքերը, ենթաստամոքսային գեղձն ու երիկամը, լեղապարկն ու շնչափողը, ինչպես նաև՝ շրջանառվող արհեստական արյունը, հայտնում է Daily Mail-ը:


Մեխանիկական մարդն արժե 640 հազար ֆունտ՝ մոտ 1 մլն դոլար. նա ստացել է Rex անվանումը:
Ռոբոտագործների աշխատանքն ունի մոտ 2 մ հասակ, շատ ընդհանրություններ ունի 1970-ականների պաշտամունքային սերիալային հերոս «մեխանիկական մարդու» հետ:

 

Rex-ը կարողանում է քայլել, լսել, տեսնել և խոսել:


Մարդ-մեքենայի համար «մոդել» է ծառայել շվեյցարացի Բերթոլդ Մայերը, որն ինքը ծնվել է առանց ձախ ձեռքի և 30 000 ֆունտանոց մեխանիկական ձեռք ունի: