Միթ Ռոմնիի որդին որոշել է փոխարինել Ջոն Քերիին

09:40 • 05.02.13

ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Միթ Ռոմնիի որդին հայտարարել է, որ ցանկանում է Սենատում զբաղեցնել Մասաչուսեթս նահանգի սենատորի պաշտոնը, որը թափուր է մնացել Ջոն Քերրիի՝ պետքարտուղարի պաշտոնում նշանակվելուց հետո։


«Ես տեղի տվեցի այն մարդկանց ճնշումներին, ովքեր ինձ առաջարկում էին դառնալ սենատորի թեկնածու։ Ես սիրում եմ իմ հայրենի նահանգը, և խոստովանում եմ, որ ինձ համար պատիվ կլներ ներկայացնել նահանգի բնակիչներին»,-ասել է Թեգ Ռոմնին։

 

Նա նաև ընդգծել է, որ չնայած քաղաքական կարիերա անելու իր ցանկությանը, այս պահին նա զբաղված է բիզնեսով և ընտանեկան գործերով։


Հիշեցնենք, որ փետրվարի 1-ից Ջոն Քերին պաշտոնապես զբաղեցրել է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը՝ փոխարինելով Հիլարի Քլինթոնին։