«ՊԱԶ-672»–ի վարորդը Մաշտոցի պողոտայում վրաերթի է ենթարկել 44-ամյա կնոջ

09:45 • 05.02.13

«ՊԱԶ-672» մակնիշի ավտոմեքենայի վարորդը փետրվարի 4-ին՝ ժամը 08.40-ի սահմաններում, Մաշտոցի փողոցի թիվ 30 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 44-ամյա կնոջ։

 

Ըստ Ոստիկանության մամուլի ծառայության՝ տուժածը մարմնական վնասվածքով դիմել է հիվանդանոց:

 

Կատարվում է քննություն: