Վաշինգտոնում կինը 15 րոպեում 2 բանկ է թալանել, այն էլ՝ առանց զենքի
ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնի հյուսիս-արևմուտքում անհայտ կինը մոտ 15 րոպե ժամանակում 2 բանկ է թալանել, հայտնում է Washington Post-ը:
Քաղաքի ոստիկանությունից և Հետաքննությունների դաշնային բյուրոյից հայտնել են, որ տեղի ժամանակով ժամը 9:13-ին նա կողոպտել է PNC Bank-ը: Ապա՝ 9:28-ին՝ Bank of America-ն:
Երկու դեպքում էլ կինը գործել է առանց զենքի. նա պարզապես գրություն է պարզել բանկի աշխատակցին, ինչից հետո ստացել է գումարն ու հեռացել:










