Ադրբեջանը կրկին սպառնացել է պատերազմով

15:43 • 06.02.13

լուսանկարում՝ Սաֆար Աբիևը

 

Ադրբեջանի ու Խորվաթիայի պաշտպանության նախարարներ Սաֆար Աբիևն ու Անտե Կոտրոմանովիչն այսօր Բաքվում ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, հայտնում է Interfax-ը:

 

Ստորագրումից առաջ կողմերը քննարկել են ոլորտում համագործակցության հեռանկարները, Աբիևն իր գործընկերոջը պատմել է տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի մասին: Ադրբեջանցի պաշտոնյան ասել է, որ հակամարտության լուծմանն ուղղված խաղաղ բանակցությունների տապալման դեպքում անխուսափելի կլինի բանակի հնարավորությունների օգտագործումը՝ լուծման համար: