Բելգիայի վեց խանութներ ստացված բանանի արկղերում հայտնաբերվել է 66 կգ կոկաին
Բելգիայի միաժամանակ 6 խանութներում, որոնք գտնվում են երկրի տարբեր շրջաններում, հայտնվել են բանաններով արկղեր, որոնցում հայտնաբերվել է կոկաին. ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 66 կգ թմրանյութ, հայտնում է Газета-ն՝ վկայակոչելով RTL-ին։
Colruyt խանութների ցանցի պաշտոնական ներկայացուցիչը վստահեցրել է, որ թմրանյութերը հայտնաբերվել են մինչ վաճառքում հայտնվելը և անմիջապես տեղափոխվել են ոստիկանություն։
«Սա արդեն 3-րդ դեպքն է, որ մենք նման բան ենք հայտնաբերում։ Երբ արկղերը հասել են կայարան, անմիջապես ուղարկվել են վաճառքի կետեր։ Այդ պատճառով էլ թմրանյութերը հայտնաբերվել են միաժամանակ 6 խանութներում»,- պարզաբանել է ներկայացուցիչը։
Հարուցվել է քրեական գործ, ոստիկանությունը ստուգում է նավահանգիստները, որոնց միջոցով կատարվում են մատակարարումները։










