Երիտասարդ ավստրալացին կորցրել է իր բոլոր ատամները՝ օրական 8 լ Coca Cola խմելու պատճառով
Ավստրալացի Ուիլյամ Քենելը, թեև ընդամենը 25 տարեկան է, սակայն արդեն ստիպված է պրոթեզային ատամնաշար կրել, քանի որ զրկվել է իր բոլոր ատամներից։ Նման աղետալի իրավիճակի պատճառը երիտասարդի անբացատրելի սերն է Coca-Cola-ի հանդեպ։
Ինչպես նշում է Daily Mail-ը, Ուիլյամն օրական 8 լ գազավորված ըմպելիք է խմել՝ շարունակ անտեսելով ատամնաբույժի դիտողությունները այդքան շատ Coca Cola օգտագործելու վնասի վերաբերյալ։
Արդյունքում, նրա ատամները սկսել են արագ փչանալ, ինչի պատճառով էլ երիտասարդն արյան վարակում է ստացել։ Ուիլյամի առողջական վիճակը հնարավոր է եղել բարելավել միայն այն ժամանակ, երբ նրա բոլոր ատամները հանել են և պրոթեզային ատամնաշար դրել։










