Ռուսաստանում 9 աղջկա բռնաբարած հայը 16 տարվա ազատազրկման է դատապարտվել

10:41 • 06.02.13

Ռուսաստանում 26-ամյա հայ երիտասարդը 16 տարվա ազատազրկման է դատապարտվել:

 

Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները, Երվանդ Մնացականյանը մեղավոր է ճանաչվել Ռուսաստանի ՔՕ «Բռնաբարություն», «Սեռական բնույթի բռնի գործողություններ», «Ավազակային հարձակում» հոդվածների հատկանիշներով:

 

Հետաքննության տվյալներով` 2011թ. ընթացքում Երվանդը 9 աղջկա է բռնաբարել: Ընդ որում` նրա «զոհերից» երկուսն անչափահաս են եղել (18 տարեկանից ցածր): Ըստ մեղադրող կողմի` երիտասարդը փորձել է ծանոթանալ աղջիկների հետ, երբ չի հաջողվել, բռնաբարել է նրանց:

 

«Հանցագործությունները կատարվել են հիմնականում անմարդաբնակ վայրերում` ուշ երեկոյան, կամ վաղ առավոտյան»,-ասված է Մոսկվայի դատախազության հայտարարությունում:

 

Քննիչները պարզել են նաև, որ հայ մոլագարը ոչ միան բռնաբարել է աղջիկներին, այլև կողոպտել է. գողացել է գումար, հեռախոս, զարդ, ապա վաճառել է: 


Երվանդ Մնացականյանը ձերբակալվել էր 2012թ. հունվարին: Նա Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում բնակվում էր իր ծնողների հետ` առանց գրանցման և կացության իրավունքի: