Ֆրանսիացիները հարյուրավոր իսլամիստների են սպանել Մալիում
Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան Իվ Լե Դրիանը հայտարարել է, որ ֆրանսիական զորքը Մալիում հունվարի 11-ից ի վեր ռազմական գործողություններին մասնակցության հետևանքով հարյուրավոր իսլամիստ գրոհայինների է վերացրել, տեղեկացնում է BBC-ն։
Նախարարը հստակեցրել է, որ հարյուրավոր սպանվածների թվում կան թե՛ ավիահարվածների և թե՛ ցամաքային բախումների հետևանքով զոհվածներ։ Ֆրանսիացի փորձագետների հաշվարկների համաձայն՝ Մալիի գրոհայինների ընդհանուր թիվը կազմել է 3 հազար, ուստի մի քանի հարյուր կորուստը բավական լուրջ թիվ է։ Իսկ ինչ վերաբերում է ֆրանսիական կողմին, ապա այն կրել է ընդամենը 1 կորուստ. ռազմական գործողությունների սկզբում սպանվել է ֆրանսիացի օդաչու։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Ֆրանսիան Մալիում գտնվող իր զորքերի դուրս բերման գործընթացը կարող է սկսել արդեն ընթացիկ տարվա մարտ ամսին։










