Գյումրիում թմրամիջոցներ օգտագործող 45-ամյա տղամարդ է բերման ենթարկվել

10:02 • 06.02.13

Ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողները փետրվարի 5-ին՝ ժամը 19.30-ին, թմրանյութ պատրաստելու կասկածանքով, Գյումրիի Ղանդիլյան փողոցում գտնվող մի կիսաքանդ շինության մոտից բերման են ենթարկել 1968 թ. ծնված, նախկինում դատված Մարտին Ե.-ին: 


Ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է տարողությամբ պլաստմասսե տարա` անգույն լուծույթով` սպիտակավուն նստվածքով, տարբեր տարողություններով օգտագործված և չօգտագործված ներարկիչներ ու յոդի սրվակներ:


Մարտին Ե.-ն հայտնել է, որ ինքը թմրամոլ է, իսկ հայտնաբերվածը «պիրալգին» տեսակի դեղամիջոցի դեղահաբերից պատրաստված թմրանյութ է, պատրաստել է անձամբ` ներարկման միջոցով օգտագործելու համար:


Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: