Իրանի դեսպանն առաջարկել է ԱՄՆ-ին հարցազրույց վերցնել «տիեզերագնաց» կապիկից
Լուրերն այն մասին, թե Իրանից տիեզերք ուղարկված կապիկի փոխարեն այլ կապիկ է վերադարձել, անհեթեթություն են։ Այս մասին, Взгляд-ի փոխանցմամբ, հայտարարել է Ռուսաստանում Իրանի դեսպան Մահմուդ Ռեզա Սաջադին։
«Եթե ես էլ ամերիկացի լինեի, ապա ես նույնպես նման հեքիաթ կհորինեի։ Թող գան և հարցազրույց վերցնեն։ Դա նույն կապիկն է»,- ասել է դեսպանը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ իրանական լրատվամիջոցները հաղորդել էին, որ կապիկ է ուղարկվել տիեզերք, որը բարեհաջող վերադարձել է Երկիր։ Արևմտյան լրատվամիջոցները կասկածի տակ էին առել, թե դա նույն կապիկն է։
Երկուշաբթի Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինժեադը հայտարարել էր, որ պատրաստ է դառնալ առաջին իրանցի տիեզերագնացը։ Սակայն ավելի ուշ ամերիկացի սենատոր Ջոն ՄըքՔեյնն Ահմադինեժադին համեմատել էր «տիեզերագնաց» կապիկի հետ, ինչի համար համակուսակիցները նրան մեղադրել էին ռասիզմի մեջ։










