«Բիձինա, փրկի՛ր, Բիձինա, մենք քեզ սիրում ենք». վրացի առևտրականները ցույց են արել խորհրդարանի մոտ
«Բիձինա, փրկի՛ր, Բիձինա, մենք քեզ սիրում ենք», «Դադարեցրե՛ք ոտնձգել մեր ունեցվածքին, վերադարձրե՛ք վերցրածը», և նմանատիպ այլ կարգախոսներով Զեստաֆոնիի առևտրականները բողոքի ակցիա են կազմակերպել Քութաիսիի խորհրդարանի շենքի առջև։Նրանք պահանջում են պահպանել Զեստաֆոնիի գյուղատնտեսական շուկան։
Ինչպես տեղեկացնում է Грузия online-ը, նրանք խորհրդարանին 800 մարդու ստորագրությամբ նամակ են հանձնել։
Առևտրականների խոսքերով՝ այս փուլում շուկայում հետաքննություն է իրականացվում, և իրենք հույս ունեն, որ ամեն ինչ կընթանա այնպես, ինչպես անհրաժեշտ է։
«Ասում են, որ հին շուկայի սեփականատերերը հանդիսանում են Սամադաշվիլի եղբայրները, որոնք նոր առևտրի կենտրոն են կառուցել և առևտրականներին ստիպում են տեղափոխվել այնտեղ։ Խնդիրն այն է, որ Զեստաֆոնիում չկա տեր, մարդ, ում մոտ մարդիկ կգնային և ով կլսեր մեզ»,-ասել է ակցիայի մասնակիցներից Անգի Դաթիաշվիլին։










